Ի՞նչ իրավիճակ է սահմանին․ պարզաբանում է նախարարը

Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան, ինչպես վերջին մի քանի ամիսներին։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«Այս պահին զորքերի կուտակումներ չկան։ Ինչպես նշեցի՝ հարաբերական կայուն է սահմանին, և վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,- ասել է Պապիկյանը։