Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում ինքնաթիռներ, հետաձգվում են թռիչքները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ, համապատասխան տեղեկությունը հայտնվել է օդանավակայանի առցանց ցուցատախտակին։
Երեք չվերթ ուղղորդվել է դեպի «Վնուկովո»։ Ու թեև ավելի ուշ «Վնուկովո» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել էր, ներկայումս այն ընդունում է ինքնաթիռներ, չվերթներն իրականացվում են։
Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld