Տեղ գյուղում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղում 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Սա նշանակում է, որ եւս այդքան սահման ճշգրտվել է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Տեղ գյուղի անվտանգային խնդիրներից։

«Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաեւ, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- նշեց Փաշինյանը:

Հարցին՝ դա արվում է Հայաստանի սահմանից դո՞ւրս, քանի որ ադրբեջանցիներն այդ հարվածում ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, Փաշինանն ասաց․

«Նրանք գտնվում էին մեր ինքնիշխան տարածքում եւ նախկինում  իմ արած հայտարարությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3.6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել են որոշակի հեռավորության վրա։ Փորձը ցույց է, տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքներ է բերում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: