Շատ ուժեղ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ ինչ եղանակ է սպասվում

Շատ ուժեղ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ ինչ եղանակ է սպասվում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21 -26.02.2025թ.)

 

Ուշադրություն
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3, 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       17.9°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -20.1°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       0.7°C