Ոչնչացո՛ւմ ու մոռացո՛ւմ կյանքը որպես «էսօրվա օր» դավանող լիբերալ-հեդոնիստական հերձվածությանը. Էլբակյան

Ոչնչացո՛ւմ ու մոռացո՛ւմ կյանքը որպես «էսօրվա օր» դավանող լիբերալ-հեդոնիստական հերձվածությանը. Էլբակյան

Իրական արևմտյան արժեքներով, այն է՝ ռասիստական ցեղասպան ցինիզմով կառուցված ևս մեկ երկրի՝ Ուկրաինայի զինվորականները ծաղր ու ծանակի են ենթարկում տարեց խաղաղ բնակչին՝ ներկայանալով որպես ռուս զինվորականներ և առաջարկելով «դրոշ (այն է՝ պատիվ)՝ լափի դիմաց» գործարք։ Տատիկն արժանապատվորեն հրաժարվում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

• Իրական արևմտյան արժեքներով, այն է՝ ռասիստական ցեղասպան ցինիզմով կառուցված ևս մեկ երկրի՝ Ուկրաինայի զինվորականները ծաղր ու ծանակի են ենթարկում տարեց խաղաղ բնակչին՝ ներկայանալով որպես ռուս զինվորականներ և առաջարկելով «դրոշ (այն է՝ պատիվ)՝ լափի դիմաց» գործարք։ Տատիկն արժանապատվորեն հրաժարվում է։

• Ոգին միշտ պետք է տիրապետի մարմնին, միտքը՝ բնազդին։ Այսպիսի տատիկների, ինչպես նաև ադրբեջանական գերության մեջ խաչից հրաժարվել ու կրոնափոխ լինել չուզող հայ ռազմագերիների ամենազոր ոգու միջոցով են գրվում մարդկության պատմության ասպետական էջերը։

• Ոչնչացո՛ւմ ու մոռացո՛ւմ կյանքը որպես «էսօրվա օր» դավանող լիբերալ-հեդոնիստական հերձվածությանը և դրա հակաՀայաստանյան ճյուղավորում կապիտուլյանտականությանը։

• Քրիստոս յարեաւ ի մեռելոց, աւրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»,֊գրել է Էլբակյանը։