Չինաստանից 100-ամյա բնակչի գլխին եղջյուր է աճել․ մանրամասներ

Չինաստանից հարյուրամյա բնակչի գլխին եղջյուր է աճել:
Չեն անունով 107-ամյա կինը հայտնի է դարձել Douyin սոցիալական ցանցում (TikTok-ի չինական համարժեքը) իր արտասովոր արտաքինի պատճառով, գրել է «The New York Post»-ը։
Նրա ճակատը զարդարված է էպիթելի բջիջներից ձևավորված կոնաձև գոյացությամբ։ Կոտոշի երկարությունը մոտավորապես 10 սանտիմետր է։
Եղջյուրը սկզբում ավելի փոքր է եղել և այս չափին հասավ մի քանի տարվա ընթացքում: Չենը պնդում է, որ իր արտաքինը իրեն ոչ մի անհանգստություն չի պատճառում։ Չնայած իր տարիքին, նա պահպանում է լավ առողջություն, լավ ախորժակ ու դրական վերաբերմունք:
Բժիշկները նման գոյացություններն անվանում են մաշկի եղջյուրներ։ Դրանք բարորակ նորագոյացություններ են, որոնք կարող են դառնալ չարորակ: Դրանց տեսքի պատճառը չի պարզվել։