Կեմերովոյում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ

Կեմերովոյում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով մեկ կին է զոհվել, ևս հինգը վիրավորվել են. հայտնում է ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:15-ին Վոլգոգրադսկայա փողոցում։
Ավտոբուսում եղել են տեղի ձեռնարկության ինը աշխատակիցներ։ Նրանցից մեկը՝ 53-ամյա մի կին, հիվանդանոցում մահացել է։ Եվս հինգ ուղևոր տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են։ Երկու մեքենաների վարորդները չեն տուժել։
Տեղում աշխատում են պետավտոտեսչության աշխատակիցները և ՆԳՆ քաղաքային վարչության քննչական և օպերատիվ խումբը։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը եւ տրանսպորտային միջոցների շահագործումը» հոդվածով։ Հանցագործին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld