Ինչո՞ւ գերիների հարցը 2 տարի անց չի լուծվել, որտե՞ղ եք թերացել․ հարց՝ Փաշինյանին
Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք․ MediaHub-ի հաղորդմամբ՝ լրագրողի՝ ինչո՞ւ գերիների հարցը 2 տարի անց չի լուծվել, որտե՞ղ եք թերացել հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը Փաշինյանին հիշեցրեց, որ քաղաքական սակարկության գործիք ուներ նաեւ Հայաստանը, այն է՝ ականապատված տարածքների քարտեզները, որը Փաշինյանը տրամադրեց Ադրբեջանին, արդյոք հետին թվով նա այդ որոշումը ճիշտ է համարում, թե՞ ոչ։
«Սխալ որոշում չեմ համարում, որովհետեւ եթե տարածաշրջանում ուզում ենք խաղաղություն, իսկ մենք ուզում ենք, քարտեզները տալը այդ անկեղծության դրսեւորումն էր։ Եթե ձեր կանխավարկածն այն է, որ քարտեզները տայինք՝ գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում