Զինվորների ծնողները հա՞ց են մուրալու․ թող կարգավորեն․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատող

Մենք  չենք ուզում մեր շուկայից գնանք, մեր հացը սա ա։ Թերություններ կան, կկարգավորեն, մեր գործին կանցնենք։ Ուզում ենք աշխատել, փողոցում չենք ուզում հայտնվել։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը։ 

«Զինվորներին ենք օգնում, ծնողները հա՞ց են մուրալու»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի  հոկտեմբերին  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում  17 խախտում է արձանագրել։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։

Ընդգծենք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում