Տուգանքի գինն ավելացնելն ի՞նչ է փոխելու․ Բաբկեն Թունյան
Մեզ համար ամենակարևոր գործոններն այն է, որ տնտեսավարողին, քաղաքացուն կամ անձին ձեռնտու չլինի տուգանքը վճարել ու շարունակել նույն գործունեությունը կատարել։ Տուգանքը պետք է լինի զսպող, ոչ թե լինի միջոց, որը պետական բյուջե փող կլցնի։ Մեր նպատակը սա չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով տուգանքների մասին։
«Կոնկրետ շինարարության հետ կապված էս վերջերս քննարկում էինք օրենքի նախագիծ, որոշ նորմերի խախտման դեպքում տուգանքների չափերը ավելացնելու համար և հանձնաժողովի նիստում բավականին երկար հենց այդ թեման ենք քննարկել, օրինակ՝ 1,5 մլն դրամից 2 մլն տուգանք սահմանելը ի՞նչ է փոխելու, եթե մարդը կարող է էդ տուգանքը վճարել և շարունակել էդ խախտումը կատարել կամ հետևանքները չվերացնել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում