Կալանավայրից ազատ է արձակվել հայտնի լրտես Անա Մոնտեսը

Կալանավայրից ազատ է արձակվել հայտնի լրտես Անա Մոնտեսը

ԱՄՆ-ում 25 տարի կալանավայրում պատիժ կրած հայտնի լրտես Անա Մոնտեսն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Վերջինս «սառը պատերազմի» ժամանակ ձերբակալվել էր Կուբայի օգտին լրտեսություն անելու համար։ Մինչ ձերբակալվելը, նա աշխատել է որպես վերլուծաբան՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում։ 

Ըստ հիմնավորված մեղադրանքի՝ Անա Մոնտեսը շուրջ 2 տասնամյակ Վաշինգտոնի ռետորաններից մեկում հանդիպել է կուբացի կուրատորների հետ և փեյջերով նրանց ուղարկել կարևոր տեղեկատվություն պարունակող կոդավորված գաղտնի հաղորդագրություններ։

Առաջիկա 5 տարիների ընթացքում Մոնտեսը կգտնվի հսկողության տակ, բացի այդ, նրան արգելված է աշխատել կառավարությունում կամ շփվել օտարերկրյա գործակալների հետ առանց թույլտվության։