ՌԴ-ում մանկապարտեզի շրջակայքում կյանքի համար վտանգավոր իր է հայտնաբերվել (լուսանկար)

ՌԴ-ում մանկապարտեզի շրջակայքում կյանքի համար վտանգավոր իր է հայտնաբերվել (լուսանկար)

Մոսկվայի Վեշնյակի թաղամասում սնդիկով տարա է հայտնաբերվել։

Ըստ տեղեկությունների՝ կյանքի համար վտանգավոր իրը հայտնաբերել է Կետչերսկայա փողոցի տներից մեկի բնակիչը։ Մանկապարտեզի տարածքից մի քանի մետր հեռավորության վրա փողոցում ընկած է եղել քառակուսի արկղ, ըստ երեւույթին դեռ խորհրդային արտադրության, ներսում՝ չորս մետաղական տարա։

Տղամարդը, ամեն դեպքում, վտանգավոր իրը երեխաներից հեռու դրել է իր մեքենան ու ոստիկանություն կանչել։

Այժմ աշխատակիցները փորձում են պարզել, թե ով է այնտեղ բերել վտանգավոր մետաղով տուփը։

Լուսանկարներն՝ այստեղ