Ռուսաստանը և Բելառուսը վերացնում են քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները

Ռուսաստանը և Բելառուսը վերացնում են քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են մարտի 18-ի կեսգիշերից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը. գրում է TASS-ը։

«Մարտի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են», - ասել է նա։

Նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ այդ մասին ավելի վաղ խոսել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։ «Մենք համաձայնեցրել ենք այս որոշումը նախագահի հետ», - հավելել է Միշուստինը: