7 հայ ըմբիշ կմասնակցի Բուլղարիայի միջազգային մրցաշարին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին:
Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բուլղարիա կմեկնեն հետևյալ մարզիկները.
55 կգ Ռուդիկ Մկրտչյանը
63 կգ Հրաչյա Պողոսյանը
67 կգ Սլավիկ Գալստյանը
77 կգ Մալխաս Ամոյանը
82 կգ Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը
87 կգ Վիգեն Նազարյանը
Մրցաշարը կկայանա մարտի 2-ից 5-ը: