Ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել․ Մարության

Ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել․ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Radar.am–ի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ 2012-2021 թթ․ Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահումներ են եղել։ Գրառման մեջ ասվում է․

«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։

Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:

Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել , կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել»։