Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության զինվորականները ՀՀ-ում են՝ մասնակցելու «HOPE 2023» վարժանքին

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության զինվորականները ՀՀ-ում են՝ մասնակցելու «HOPE 2023» վարժանքին

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա և 2 փրկարար շուն. այսօր երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանում դիմավորել է ֆրանսիական թիմերին, ովքեր Հայաստանի և ԵՄ-ի փրկարարների հետ մասնակցում են «HOPE 2023» վարժանքին: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: