Սերժ Սարգսյանը միացավ ջահերով երթին

 Սերժ Սարգսյանը միացավ ջահերով երթին

Ցավոք սրտի, 2018-ին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է կրկնապատկված Եռաբլուրի համար, Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների համար, և այս առումով ես իհարկե ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018 թվականի այս օրը։ Այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ զգացողություններ ուներ նա, երբ 4 տարի առաջ այս օրը նրա հրաժարականից ժողովուրդը ցնծություն էր ապրում։

«Եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018 թվականին մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել»,- ասեց Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա չի փոշմանել, որ 2018 թվականին ուժ չի կիրառել։