ԱՄՆ-ն պատրաս՞տ է Արցախի անվտանգային երաշխավորը դառնալ. հարց կոնգրեսականին

ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմանի, երկկողմանի բանակցություններում, և մենք, իհարկե, լրջորեն ենք ընկալում Մինսկի խմբի համանախագահողի մեր դերը։

Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաս՞տ է Արցախի անվտանգային երաշխավորը դառնալ։

Նրա խոսքով՝ իրենք իրենց դերը լրջորեն են ընկալում, և հասկանում են, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում շատ փոփոխությունների է ենթարկվել, և պահանջվում են անդադար քննարկումներ։

«Մեր երկիրն, ամենայն պատրաստակամությամբ, իր աջակցությունը կհայտնի, և մենք չենք ուզում, որ որևէ մի կողմ ստանձնի իր կողմից կանխորոշված ինչ-որ դեր։ Մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա։ Դա պատասխանատվություն է, որ ստանձնել է ԱՄՆ կոնգրեսը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում