Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել Հութիներին հարվածները քննարկող հաղորդագրությունների մասով

ԱՄՆ-ի դատարանը հրամայել է Թրամփի վարչակազմին պահպանել Signal հաղորդակի չաթում Հութիներին հարվածները քննարկող հաղորդագրությունները, գրել է «Reuters»-ը։
Այս որոշումը կայացրել է Վաշինգտոնում Դաշնային շրջանային դատարանի դատավոր Ջեյմս Բոասբերգը: Խոսքը վերաբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության, Պետդեպարտամենտի, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի, Կենտրոնական հետախուզական գործակալության և Ազգային արխիվի աշխատակիցներին։
Դատավորը որոշում է կայացրել դաշնային փաստաթղթերի մասին օրենքի գործով, որը հարուցվել է «American Oversight»-ի հայցով: