Ադրբեջանի ՄԻՊ–ի անունից այցելել են ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի ՄԻՊ–ի անունից այցելել են ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմեն) Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են 2023 թվականի օգոստոսի 01-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին։Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը: