Բնական լիմոնադ, որը կօգնի անցկացնել գլխացավերն ու հոգնածությունը

Բնական լիմոնադ, որը կօգնի անցկացնել գլխացավերն ու հոգնածությունը

Լավանդա. նույնիսկ այս բույսի անունը լսելիս՝ լավ հիշողություններ են արթնանում, իսկ շուրջը, թվում է, ծաղիկներ են: Վաղուց ապացուցված է, որ այս բուրավետ բույսը հզոր հակադեպրեսանտ միջոց է, որն արդյունավետ կերպով պայքարում է գլխացավերի և հոգնածության դեմ:

Գոյություն ունեն բազմաթիվ հնարքներ, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել լավանդան՝ կենսական ուժը բարձրացնելու համար: Հավանաբար գիտեք այս բույսի յուղի օգտակար հատկանիշների մասին, այն հրաշալի կերպով պայքարում է անքնության դեմ:

Interesbook կայքը ներկայացնում է բնական լիմոնադ, որը կօգնի անցկացնել գլխացավերն ու հոգնածությունը:

Բաղադրություն

5 լ ջուր

100 մլ մեղր

5 կիտրոն

1 կաթիլ լավանդայի եթերային յուղ կամ 3 ճ/գ չորացրած լավանդայի տերևներ

Լավանդայի ճյուղեր՝ զարդարանքի համար

Պատրաստման եղանակը

Եթե լավանդայի յուղ եք օգտագործում, ապա անհրաժեշտ է այն խառնել վերը նշված բոլոր բաղադրիչների հետ: Սակայն, մի մոռացեք կիտրոնի հյութը քամելու մասին: Ստացված ըմպելիքը պետք է մի քանի ժամով դնել սառնարանը: Կարող եք այնուհետև, ըստ համի, ավելացնել նաև մեղրը:

Եթե օգտագործում եք լավանդայի չորացրած տերևները, ապա սկզբում դրանք լցրեք ջրով կաթսայի մեջ, եռացրեք միջին կրակի վրա: Եռալուց հետո կրակն իջեցրեք և ևս մի քանի րոպե եփեք: Կրակից հանեք, կափարիչը ծածկեք և թողեք մնա մեկ ժամ: Ապա քամեք խառնուրդը, որպեսզի լավանդայի մանր մասնիկները մաքրվեն, քամեք կիտրոնի հյութը, ավելացրեք թուրմին, լցրեք նաև մեղրը: Ամբողջը տեղափոխեք տարայի մեջ և դրեք սառնարանը 30 րոպեով:

Լիմոնադը պետք է խմել սառը վիճակում:

Եթե, այնուամենայնիվ, գլխացավերը չեն անցնում, ապա լավանդայի յուղով լոգանք ընդունեք: Արդյունավետ է նաև լավանդայի յուղով մարմինը մերսելը: