Արեգնազով, Աննայով տարեք․․․, պետք եղավ, կթքեմ․ Ալեն Սիմոնյանը հրահանգեց հեռացնել պատգամավորներին
ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այն պահից, երբ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնից, իսկ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, իրավիճակն ավելի լարվեց։
Ընդմիջման ժամանակ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, իսկ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ շտապեցին օգնության հասնել Թագուհի Թովմասյանին։
Ալեն Սիմոնյանը հրահանգեց՝ «Արեգնազով, Աննայով տարեք»։
Ընդդիմադիր պատգամավորները նկատեցին՝ «այդպես լավ չի, մի հատ էլ թքի»։
ԱԺ նախագահն էլ արձագանքեց․ «Պետք եղավ, կթքեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում, որը վերցրել ենք ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։