Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ «բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին»

Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը և Մուրատ Նուրթլեուն քննարկել են նաև Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերությունից բխող հարցեր։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ «այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին»։
Մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։