Զարմանալի փաստեր քնի մասին

Մեր ժամանակի մեկ երրորդը մենք անցկացնում ենք երազների զարմանահրաշ աշխարհում։ Տարիներ առաջ գիտնականները շատ քիչ բան գիտեին գիշերային երազների մասին։ Այժմ փորձագետներին հայտնի են քնի մասին մի քանի հետաքրքիր փաստեր.
1. Մարդկանց 12%-ը տեսնում են միայն սև ու սպիտակ երազներ: Նախկինում այդպիսի մարդկանց թիվն ավելի շատ էր, բայց գունավոր հեռուստացույցների հայտնագործումից հետո նրանց թիվը կրճատվեց:
2. Եթե Դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։
3. Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։
4. Երբ դելֆինը քնած է նրա ուղեղի միայն մի կեսն է անջատվում: Մյուսն այդ ժամանակ պատասխանատու է շնչառության համար:
5. Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։
6. Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։
7. Արթնանալուց 5 րոպե անց մարդը մոռանում է իր երազի 50%-ը:
8. Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակը ընկնում է։
9. Անգլիայում կար հատուկ մի պաշտոնյա, որն ամեն առավոտ մարդկանց արթնացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։
10. Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։
11. Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։