Վաճառքի է հանվել «Շատ տարօրինակ բաներ» սերիալից հայտնի տունը

Վաճառքի է հանվել «Շատ տարօրինակ բաներ» սերիալից հայտնի տունը

«Շատ տարօրինակ բաներ» սերիալի առաջին սեզոնի տունը վաճառվում է։ Քոթեջը, որում պատմությունը ծավալվել է սերիալի հենց սկզբում, գտնվում է Ֆայետվիլում (Ջորջիա): Այժմ հասանելի է գնելու համար: «Միստիկ» առանձնատան գինը բավականին համեստ է՝ 300.000 դոլար։ Բայց ոչ այն պատճառով, որ տան հեղինակությունը պատված է «գերբնական» իրադարձություններով։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ ուղղակի շատ վատ վիճակում է գտնվում։

2015 թվականին տան տերերն այն նկարահանումների համար տրամադրել են ժապավենի ռեժիսորներին։ Ըստ սյուժեի հենց այնտեղ են ապրել գլխավոր հերոսները՝ Ջոյս Բայերսը որդիների՝ Ուիլի եւ Ջոնաթանի հետ։ Եթե ​​հիշում եք, սերիալի հենց սկզբում եղբայրներից մեկը խորհրդավոր կերպով անհետանում է։

172 քմ մակերեսով տունը գտնվում է 2,4 հա մեծ հողատարածքի վրա։ Քոթեջը կառուցվել է 1900 թվականին։ Իրական տերերը վաճառում են այն ակնկալիքով, որ նոր սեփականատերերը կզբաղվեն դրա վերականգնմամբ։

PeopleTalk

Աղբյուրը՝ News.am