ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին

Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այսօր ծաղիկներ են խոնարհել Երևանում Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այսպիսով դեսպաններ Քվինը և Գալագերը հարգել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակը: Այս մասին տեղեկանում ենք երկու դեսպանությունների թվիթերի էջերից։

«Նա ռուս ժողովրդի ավելի լավ ապագայի հզոր ջատագովն էր»,- ասված է գրառման մեջ։