Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը,թե փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից սուտ է․ Իսրայելյան

Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը,թե փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից սուտ է․ Իսրայելյան

Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:

«Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաեւ այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։

Ակնհայտ է, որ այս եւ նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։

Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել եւ շնորհավորել»,- գրել է նա։