Կապանում ավտոերթ է իրականացվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Սյունիքում գարեգին Նժդեհի հուշարձանից մի շարք կապանցիներ մեքենաներով ավտոերթ են սկսել եւ անցել Կապանի փողոցներով: Նրանք նշել են, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր: