Կենդանակերպի 3 ո՞ր նշաններն ունեն ամենաբարձր IQ-ն

1. Ջրհոս
Ջրհոսները հաճախ թվում են շատ զուսպ, բայց ունեն բազում տաղանդներ: Նրանք ի ծնե ունեն բարձր IQ, սակայն դա դրսևորում են բացառիկ իրավիճակներում:
2. Առյուծ
Առյուծները շատ աշխատասեր են։ Կենդանակերպի այս նշանն ամեն ինչ դնում է կասկածի տակ, մանրակրկտորեն ստուգում է փաստերը և դրա համար էլ հաճախ ավելի շատ բան գիտի, քան մյուսները: Առյուծների համար շատ կարևոր է լինել ուշադրության կենտրոնում, ուստի միշտ աշխատում են ընդլայնել իրենց մտահորիզոնը:
3. Կարիճ
Կարիճը գիտի իր բարձր IQ-ի մասին և հպարտանում է, որ ավելի խելացի է մյուսներից: Նա սիրում է ապացուցել դա ընկերների և աշխատակիցների հետ շփման ժամանակ: Այդ նշանի տակ ծնված մարդկանց համար անհրաժեշտ է լինել ուշադիր և հասկանալ, թե որ իրավիճակներում նրանք կարող են փայլել ինտելեկտով, իսկ որ դեպքերում՝ լռել: