Որո՞նք են լյարդի համար ամենավնասակար ալկոհոլային խմիչքները

Որո՞նք են լյարդի համար ամենավնասակար ալկոհոլային խմիչքները

Ալկոհոլի բոլոր տեսակներն անուղղելի վնաս է հասցնում լյարդին, սակայն ալկոհոլի որոշ տեսակներ ավելի կործանարար են, քան մյուսները: Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։

Լոմովան խոսքով՝ ամենվտանգավորը կոկտեյլն է։

Նա բացատրել է, որ բացի էթիլային սպիրտից, դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, կոնսերվանտներ և քիմիական ներկանյութեր։ «Շաքարը լյարդում կուտակվում է որպես ճարպ՝ առաջացնելով լյարդի ստեատոզ»,- զգուշացրել է բժիշկը։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել զգուշությամբ խմել լիկյորները։ Նրա կարծիքով՝ այս քաղցր և անուշաբույր ըմպելիքը խմվում է աննկատ, այնպես որ հնարավոր է հեշտությամբ կորցնել վերահսկողությունն ու խմել ավելին, քան նախատեսված է։

Մեկ այլ նենգ ալկոհոլային խմիչք, ըստ Լոմովայի, շամպայնն է։ Նրա խոսքերով՝ դրա մեջ առկա փուչիկները նպաստում են արագ թունավորմանը և հրահրում են աղիներում փտելու գործընթաց։

Գաստրոէնտերոլոգը նշել է, որ առողջությանը նվազագույն վնասով կարելի է խմել կարմիր կամ սպիտակ գինիների չամրացված տեսակներ։

Բացի այդ, առանց շաքարի թունդ ալկոհոլային խմիչքները, օրինակ՝ բարձրորակ օղին, համեմատաբար անվտանգ է փոքր քանակությամբ։

Լոմովան ընդգծել է, որ ցանկացած ալկոհոլ հանգեցնում է ցիռոզի և լյարդի քայքայման, եթե այն օգտագործվում է հաճախակի և մեծ քանակությամբ։