4 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ. hայ բանակայինների նվաճումները համաշխարհային խաղերում

4 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ. hայ բանակայինների նվաճումները համաշխարհային խաղերում

Հայ մարզիկները ՀՀ ՊՆ հավաքականի կազմում մասնակցել են Սանկտ Պետերբուրգում անցկացվող Բանակայինների համաշխարհային խաղերին և նվաճել 5 մեդալ:

Հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 1500 մ վազք) և Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ):

800մ վազք մրցաձևում Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե մեդալ է նվաճել, իսկ Ռազմիկ Մկրտչյանը 100մ վազք մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: