ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները պատրաստ է «առանց վարանելու» ամբողջական պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգետիկայի նկատմամբ, եթե դա օգնի հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կկիրառվեն բացահայտ և ագրեսիվ՝ անմիջապես առավելագույն արդյունքի հասնելու համար»,- ասել է նա։
Բեսենտն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են օգնել ԱՄՆ-ին ավելի շատ լծակներ ձեռք բերել բանակցություններում: