Անբարոյական շան տղերք են, էլ ի՞նչ ասեմ․ զոհվածի ծնողը՝ ոստիկանների բիրտ ուժի մասին

Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը դեռևս 7 զոհված զինծառայողի հետ առերեսվելուց հետո ասել է, որ նման հրաման չի տվել, իսկ առերեսման ընթացքում կարմիր բերետավորներն ասել են, որ ինքն է տվել հրամանը։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։ 

Վերջինս վստահ է, որ  2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը Եռաբլուրից կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժով զոհված զինծառայողների ծնողներին հեռացնելու հրամանը տվել է հենց Նիկոլ Փաշինյանի Անվտանգության պետը, սակայն վերջինիս անունը դժվարանում է մտաբերել։

«Չմոռանանք, որ օրենքից բացի կա նաև բարոյականություն, որը կարող է հաճախ օրենքին գերակշռել։ Անբարոյական շան տղեք են, ինչ ասեմ. էն մարդը, որ կարա հերոսածին մորը ոտուձեռ անի տանի, դրան ի՞նչ մարդ անվանես, տականք է։ Հենց հիմա Խուդինյանը վերևն է, մեր ծնողներից մեկի հետ առերեսման է, ինձ հետ հավասար հայհոյում էր էդ հրաման տվողին, ինքը ոնց կարա տենց բան անի»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

Այսօր ՀՀ քնչական կոմիտեում առերեսումներ են՝ պայմանավորված  2022 թվականի սեպտեմբերի 21 -ի դեպքով, երբ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։