Միակ բուժիչ ըմպելիքը, որը կարելի է խմել ամեն օր․ այն հաստատ թեյը չէ

Միակ բուժիչ ըմպելիքը, որը կարելի է խմել ամեն օր․ այն հաստատ թեյը չէ

Կոմպոտները հազիվ թե կարելի է առողջարար ըմպելիք անվանել։ Նրանց մեջ ավելացված է չափազանց շատ շաքար: Բայց եթե ըմպելիքը պատրաստվում է առանց ավելորդ քաղցրացուցիչների, միայն մրգերի և հատապտուղների ավելացմամբ, ապա դրա նկատմամբ վերաբերմունքը փոխվում է։ Բաղադրության առումով լավագույններից մեկը չորացրած մրգերի կոմպոտն է։

Մոսկվա 24-ի հետ զրույցում սննդաբանն ընդգծել է, որ չորացրած մրգերի կոմպոտը պարունակում է A, C և B6 վիտամիններ։ Առաջինը, սակայն, մասամբ քայքայվում է ջերմաստիճանի ազդեցության տակ։ Բայց ինչ մնում է, բավարար կլինի իմունային համակարգը ամրապնդելու համար։ Վիտամին A-ն կաջակցի տեսողության օրգանների աշխատանքին։ Ինչ վերաբերում է B խմբի ներկայացուցիչներին, նրանք մասնակցում են երջանկության հորմոնի՝ սերոտոնինի սինթեզին։

Չորացրած մրգերը պարունակում են նաև կալիում և մագնեզիում։ Նրանք բարելավում են սրտի աշխատանքը, նվազեցնում արյան ճնշումը և, բացի այդ, ունեն մեղմ հանգստացնող ազդեցություն։

Չորացրած մրգերի կոմպոտ կարելի է խմել՝ առանց շաքարի, իհարկե, ամեն օր։ Օրինակ՝ տարեց մարդկանց խորհուրդ է տրվում օրական 1-2 բաժակ խմել։