Ադրբեջանը դե յուրե իր տարածքում՝ ԼՂ-ում ռազմական գործողություններ է իրականացնում․ Պեսկով

Ադրբեջանը դե յուրե իր տարածքում՝ ԼՂ-ում ռազմական գործողություններ է իրականացնում․ Պեսկով

Կրեմլը հայտնել է, որ Ադրբեջանը դե յուրե իր տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ադրբեջանի լայնածավալ գործողություններին՝ Արցախում։

«Երևանի մեղադրանքները Ռուսաստանին Ղարաբաղի հարցում անհիմն են»,- ասել է Պեսկովը.

Նա նաև անդրադարձել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև զրույցին՝ նշելով, որ այն համակարգվում է։

«Ադրբեջանի հետ շփումները աշխատանքային մակարդակով շարունակվում են, անհրաժեշտության դեպքում կհամաձայնեցվի Պուտինի և Իլհամ Ալիևի միջև զրույցը»-ասել է նա։