ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ճապոնիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ճապոնիային։
«Մենք նաև հետաքրքիր գործարք ունենք Ճապոնիայի հետ։ Ես սիրում եմ Ճապոնիան, մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Բայց այս գործարքով մենք պարտավոր ենք պաշտպանել Ճապոնիան, և նրանք պարտավոր չեն պաշտպանել մեզ։ Դուք գիտեի՞ք այս մասին»,- ասել է Թրամփը լրագրողներին։
«Սրանք են պայմանագրի պայմանները։ Մենք պաշտպանում ենք Ճապոնիան, բայց նրանք պարտավոր չեն մեզ պաշտպանել։ Եվ, ի դեպ, մեզանից տնտեսական օգուտներ են ստանում։ Սա եւս մեկ օրինակ է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է նման գործարքներ կնքել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։