ԱՄՆ-ը և Դանիան առաջին բարձր մակարդակի բանակցությունները կանցկացնեն Դոնալդ Թրամփի հաղթանակից ի վեր

ԱՄՆ-ը և Դանիան առաջին բարձր մակարդակի բանակցությունները կանցկացնեն Դոնալդ Թրամփի հաղթանակից ի վեր

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկկե Ռասմուսսենն այս շաբաթ բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Սա կլինի Դոնալդ Թրամփի վերընտրվելուց և դանիական Գրենլանդիա կղզին «վերահսկելու» խոստումից հետո երկրների միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումը։

Այս մասին գրել է «Financial Times»-ը։

Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ռասմուսսենն ու Ռուբիոն ծրագրում են հանդիպել Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, որը մեկնարկում է հինգշաբթի։

FT-ի զրուցակիցները զգուշացրել են, որ հանդիպումը կարող է չեղարկվել Կոպենհագենի եւ Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերությունների պատճառով։ ԱՄՆ-ի և Դանիայի պաշտոնյաները ներկայումս նվազագույն դիվանագիտական ​​կապ են պահպանում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։