Ո՞վ է Christian Dior-ի նոր գործադիր տնօրենը

Անտուան Առնոն՝ LVMH Group-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի ավագ որդին եւ ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի ամուսինը, նշանակվել է Christian Dior-ի գործադիր տնօրեն։ Նա կփոխարինի Սիդնի Տոլեդանոյին. այդ մասին հայտնում է Reuters-ը։
Christian Dior SE-ն գրանցված ընկերություն է, որտեղ Առնոյի ընտանիքին պատկանում է LVMH-ի հիմնական մասը։