Վթար Ադրբեջանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. կան զոհեր

Բաքվում մեքենան բախվել է ավտոբուսին: Բակիխանով գյուղի Սաբունչու թաղամասում գտնվող Սյունբյուլ հանդիսությունների տան դիմաց Opel Astra մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 187 ավտոբուսին։
Ստացած վնասվածքների հետեւանքով վարորդն ու ուղևորներից մեկը մահացել են, իսկ ավտոբուսի վարորդ Օրխան Սաֆարովը հոսպիտալացվել է։
Փաստի առթիվ Սաբունչու շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 263.3-րդ հոդվածով։
Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld