Սկսվել է Հայաստան-Կոսովո հանդիպման տոմսերի վաճառքը. որքանո՞վ կարելի է ձեռք բերել

Սկսվել է Հայաստան-Կոսովո հանդիպման տոմսերի վաճառքը. որքանո՞վ կարելի է ձեռք բերել

Մարտի 9-ից մեկնարկում է մարտի 22-ին Երևանում անցկացվելիք Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում: Հայտնում է ՀՖՖ-ն։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։