ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը «Գազպրոմին» համոզելու «ձիրք» ունի

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը «Գազպրոմին» համոզելու «ձիրք» ունի

«Մեր հետևողական աշխատանքի արդյունքում ՀՀ-ում գազի սպառման գինը ՀՀ քաղաքացիների համար կլինի շատ ավելի շահավետ, քան այսօր է»։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը:

ՔՊ-ականները շարունակում են մոլորեցնել ՀՀ հպարտ, աղքատ և ամեն օր արտագաղթող քաղաքացիներին՝ այս անգամ «մտքի գոհարներով» աչքի է ընկել Վաղարշակ Հակոբյանը: Հայաստանը գազը գնում է ՌԴ-ից մատչելի գներով, սակայն դա Մոսկվայի բարի կամքի արդյունք է և նախկինների կողմից կառուցված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետևանք, այլ ոչ թե Փաշինյանի կամ թիմի ջանքերի արդյունք:

ՔՊ-ականները ՀՀ քաղաքացիների քվեն ՏԻՄ ընտրություններում ստանալու համար կրկին փորձում են խաբել հայ ժողովրդին՝ ռուսական գազի սակագնի վրա ոչ Փաշինյանը, ոչ առավել ևս անհայտ Վաղարշակ Հակոբյանն ոչ մի ազդեցություն չունեն: ՀՀ գործող իշխանությունները 2018թ.-ից ի վեր տարբեր մանիպուլյացիաներով փորձում են պահպանել իշխանությունը, սակայն հայ ազգը վաղուց չի հավատում ՔՊ-ին և նրանց առաջնորդին:

 

Վահրամ Բագրատյան