Հրազդանցի երիտասարդի մեքենայում ավտոմատ, զինամթերք են հայտնաբերվել․ մանրամասներ

Հրազդանցի երիտասարդի մեքենայում ավտոմատ, զինամթերք են հայտնաբերվել․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում: Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստելատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:

Նախաքննությունը շարունակվում է: