Մեր արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր. Փաշինյան
Հայաստանի և ԵՄ, Հայաստանի և ԱՄՆ օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ չկա: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այլ հարց, որ մենք մեր արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր: Նախկինում մենք նման հարցեր, չգիտեմ՝ ճիշտ էինք անում, թե սխալ, բայց ընդհանրապես չէինք քննարկում, որովհետև համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե-յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի»,- ասաց Փաշինյանը:
Բայց, շարունակեց նա, երբ տեսնում ենք, որ անվտանգային այդ համակարգը չի գործում, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, կամ չի գործում այնպես, ինչպես ձևակերպված էր իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգային հարցերը նույնպես քննարկում ենք:
Մանրամասները՝ տեսանյութում