հովիկ աղազարյան, մենք ոչ միայն ձեզնից զզվnւմ ենք, այլև դnւք զզվելի՛ եք

հովիկ աղազարյան, մենք ոչ միայն ձեզնից զզվnւմ ենք, այլև դnւք զզվելի՛ եք

Սույն երեսփոխանը, որն ԱԺ-ում առաջին օրվանից այլ բանով աչքի չի ընկել, քան քաղաքական կլոունադան օրենսդիր մարմին ներմուծելով ու զարգացնելով, այսօր MediaHub-ի հետ իր չհարաբերություններում հասավ ապոգեի: Ուղիղ եթերում նա մեր լրագրողին հայտարարեց, թե զզվում է մեզանից և չի պատասխանելու մեր հարցին:

Իհարկե, մեզ լրիվ մեկ է, որ մեզ՝ լրատվամիջոցին, չեն սիրում, ավելին, երբ չի սիրում թուրքահպատակ իշխանության ներկայացուցիչը, հայրենիքը բզկտած քաղաքական ուժի "խամաճիկներից" մեկը և ամեն օր իրեն ծաղրանքի առարկա դարձնողը՝ դա նույնիսկ կոմպլիմենտ է մեզ համար: Բայց հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե այդ ի՞նչ ենք արել սույն արարածին, որ չի կարողանում զսպել իր էմոցիաներն ու պատգամավորի մանդատը շարունակ խայտառակում է:

Շուրջ երկու տարի առաջ այս անձնավորությունը MediaHub-ին հարցազրույց էր տվել, որում արցախահայությանը սպառնացող վտանգների մասին խոսելիս, համեմատական էր անցկացրել թալիշցիների հետ: Հետո հասկացանք, որ նա արդեն գիտեր, որ իր պաշտելի ղեկավարը, որ իր նմանին կերակրատաշտին մոտ է թողել, արդեն դավաճանել է Արցախն ու հանձնելու է Ադրբեջանին:

Ահա մեջբերումը՝ «Թալիշների նման արցախցիներն էլ կարող են Ադրբեջանում իրենց ինքնորոշման հարցը բարձրացնել»,- ասել էր մեզնից զզվող, քաղաքական կլոունադայի մեծագույն վարպետը, ում միակ առաքելությունը ԱԺ-ում, բացի Նիկոլ Փաշինյանին արդարացնելը, սեփական անձը ծիծաղի օբյեկտ դարձնելն է: 

Այս միտքը հենց հարցազրույցի վերնագիր էինք հանել, ինչը հարուցել էր այս երեսպաշտի դժգոհությունը, թե ինչո՞ւ հենց այս միտքը, որը, բնականաբար, իրեն քննադատության թիրախ էր դարձրել: Խնդիրը այն չէր, որ մենք աղավաղել ենք իր միտքը, ինչը նա էլ ընդունեց իմ հետ հեռախոսազրույցում, այլ այն, թե ինչու ենք հենց այս միտքն ընտրել որպես վերնագիր և իրեն թիրախավորել: Անհասկանալի պահանջ, առավել ևս անհասկանալի դժգոհություն, երբ դու այդ մտքի կրողն ու արտաբերողն ես ու չես էլ առարկում դա: Մի խոսքով, ներողություն արտահայտությանս համար՝ այս պատգամավորը խոստացավ, որ այլևս մեզ հարցազրույց չի տա և այդպիսով մեր հարաբերությունները սպառվեցին:

MediaHub-ը դրանից հետո էլ շարունակեց ներկայացնել նրա գործունեությունը, քանզի հայրենիքը պետք է դեմքով ճանաչի իրեն դավաճանողներին, արդար քրտինքով օրվա հացը վաստակողի կարտոֆիլը «տշողին» ու մի բան էլ այդ մարդուն ոստիկանների ձեռքը գցողին, կանանց սեռական բնույթի հայհոյանքներ հասցնողին, մեր դարավոր թշնամիների հետ բարեկամության ձգտողներին ու պետական բյուջեի բարիքներից տնով-տեղով օգտվողներին, և այլն, և այլն: Շարքը կարելի է անվերջ շարունակել, թե էլ ինչով է աչքի ընկել նիկոլականությունը կրոն ու ապրելաձև հռչակած այս արարածը, ում անունը գրելն անգամ զզվանք է առաջացնում:

Հետևապես, հովիկ աղազարյան, MediaHub-ը ոչ միայն ձեզնից զզվում է, այլև դուք զզվելի՛ եք:

Համոզված եմ, որ այդ մասին ձեզ ամեն օր ասում են տասնյակ քաղաքացիներ, բայց ավելորդ անգամ հիշեցումը չի խանգարի: 

MediaHub-ի գլխավոր խմբագիր Լիա Խոջոյան