Ինչպե՞ս է վթարից տուժած յոթ զինծառայողների վիճակը

Ինչպե՞ս է վթարից տուժած յոթ զինծառայողների վիճակը

ՀՀ ՊՆ «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա նշեց, որ յոթ տղաներն էլ շարունակում են կայազորային հոսպիտալում անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետևանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից Գրիգոր Գրիգորյանը՝ ծնված 2000 թվականին։

Նարե Գնունի