Այս իշխանությունը մեր կենսագրությունն է գողացել․ Բագրատ սրբազան
Սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ վերջին դեպքն է, որ կալանքով պատժում են բոլոր նրանց, ովքեր համակարծիք չեն այս իշխանության հետ։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի դիմաց MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով զոհվածի մայր Գայանե Հակոբյանի կալանավորմանը։
Նրա խոսքով՝ սա տիկին Գայանեին չի փոքրացնելու, չի էլ ստորացնելու զոհվածների ծնողներին։
«Սա կալանք տվողի ստորացումն է, ոչ թե՝ զոհվածների ծնողների։ Մենք կամ պետք է հանդուրժենք, վերջանանք գնանք, կամ էլ այս իշխանություններին ուղարկենք այնտեղ, որտեղից եկել են»,- նշեց Բագրատ սրբազանը։
Նա նկատեց՝ այս իշխանությունը մեր կենսագրությունն է գողացել, մեր ազգային նկարագիրն է գողացել։
Մանրամասները՝ տեսանյութում։