Գարիկ Սարգսյանը ընտրություններից առաջ Վեդիում ֆինանսական օգնություն է մարդկանց բաժանում համայնքի հաշվին

Գարիկ Սարգսյանը ընտրություններից առաջ Վեդիում ֆինանսական օգնություն է մարդկանց բաժանում համայնքի հաշվին

Վեդի խոշորացված համայնքի ժ/պ Գարիկ Սարգսյանն ընտրություններից մեկ ամիս առաջ սկսել է բարեգործությամբ զբաղվել և դրամական օգնություն է բաժանում։ MediaHub.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից պատասխանեցին, որ այդ ֆինանսական օգնությունները տրամադրվել են համայնքի բյուջեից։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամից ավելի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։ Համայնքապետարանից պատասխանել են, որ այս տվյալները կեղծ են՝ չնշելով դուրս գրված գումարի իրական չափը։

Նշենք, որ դրամական օգնությունները 20․000 ՀՀ դրամից հասնում են մինչև 50․000 դրամի, որը հրապարակված է նաև համայնքի պաշտոնական կայքում։

Ըստ կայքում հրապարակված տվյալների՝ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչներից հինգ անձ ֆինանսական օգնություն է ստացել 20․000 դրամի չափով։

Վեդի համայնքի Տափերական բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչներից հինգ անձ ֆինանսական օգնություն է ստացել 30․000 և երկու անձ՝ 35․000 դրամի չափով և Վեդի համայնքի սոցիալապես անապահով մեկ անձ՝ 20․000, մեկ անձ՝ 30․000 և մեկ անձ էլ՝ 50․000 ՀՀ դրամի չափով։