Համբարձման տոնին հաջորդեց օկուպացված Բերձորի Ս․ Համբարձման եկեղեցու ոչնչացումը

Ս․ Համբարձման տոնին հաջորդեց Բերձորի Ս․ Համբարձման եկեղեցու ոչնչացումը։ Այդ մասին ահազանգում է Արցախի թեմը՝ նշելով․
«Ադրբեջանը շարունակում է իր մշակութակործան քաղաքականությունն Արցախում: Այս անգամ վանդալիզմի համար թիրախ է դարձել Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին, որն ըստ արբանյակային վերջին լուսանկարների հիմնահատակ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից»։