Պայքարի մեկ օրը՝ փաստերով ու թվերով

Պայքարի մեկ օրը՝ փաստերով ու թվերով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Համազգային շարժման այսօրվա անցկացրած ակցիաները։

Նա նշեց՝ Երևանում և մարզերում տեղի են ունեցել խաղաղ անհամաձայնության ակցիաներ, որոնց ընթացքում փակվել են

Մալյան փողոցը

Մյասնիկյան պողոտան

Աբովյան փողոցը (Պլանի գլուխ)

Թբիլիսյան խճուղին

Հանրապետության փողոցը

Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը  

Տերյան փողոցը

Բուզանդի փողոցը

Վարդանանց փողոցը

Սարկավագի փողոցը  

Քոչար-Վաղարշյան խաչմերուկը

Թումանյան փողոցը 3 հատվածներում

Խանջյան փողոցը

Տիգրան Պետրոսյան փողոցը

Դավիթ Բեկ - Սարի թաղ հատվածը

Վազգեն առաջին Վեհափառի փողոցը

Մոսկովյան փողոցը

Բաղրամյան պողոտան

Մաշտոց-Պուշկին խաչմերուկը

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում

Երևան-Սևան մայրուղին

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Երևանի հարավային դարպասների հատվածում

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Վայքի հատվածում

Երևան-Ապարան մայրուղին

Գայի պողոտան

Արշակունյաց պողոտան

Չեխովի փողոցը

Խորենացու փողոցը

Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր։

171 քաղաքացի բերման է ենթարկվել ակցիաների ընթացքում, այդ թվում՝  անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։

Դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսումնակաան հաստատությունների ուսանողներ, նաև դպրոցականներ։

Ակցիաները շարունակվելու են նաև վաղը։