Բժիշկը զգուշացրել է սոդայի վտանգավորության մասին

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը զգուշացրել է կերակրի սոդայի վտանգավորության մասին. Այս մասին հայտնում է DoctorPeter-ը։
Մասնագետի կարծիքով՝ կերակրի սոդան չի կարելի օգտագործել այրոցը բուժելու համար, քանի որ այն մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։
«Սոդան ալկալիով մարում է ստամոքսի թթունը, սակայն այդ ազդեցությունը երկար չի տևում, ուստի օրգանիզմն ակտիվորեն աղաթթու է արտադրում, ինչը կարող է հանգեցնել այրոցի և փքվածության վատթարացման»,- հավելել է բժիշկը։
Այնուամենայնիվ, Քաշուխը ասում է, որ կերակրի սոդան կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավը: Նա հավելել է, որ այս դեպքում դրա օգտագործումն արդարացված է։